Իմփաքթ Հաբ

Սոցիալական փոփոխությունների հետքերով` դեպի ավելի ինտեգրմանն ուղղված Հայաստանի կառուցում. Իմփաքթ Հաբ-ի և Արտիսիմոյի համագործակցության մասին. «Իմփաքթ Հաբը» սոցիալական, նորարարական վայր և համայնք է, որն ունի առաքելություն` օժանդակելու սոցիալական փոփոխություն ստեղծող ծրագրերին և ձեռնարկություններին։ Լինելով ավելի քան աշխատատարածք՝ այն ներառում է նմանատիպ արժեքները կիսող անձանց, որոնք կատարում են փոփոխություններ, տրամադրում է նրանց շփվելու հնարավորություններ, ռեսուրսներ, ծրագրեր և միջոցառումներ՝ օգնելով նրանց մեծացնել իրենց գործունեության ազդեցությունը։ Այն գլոբալ ցանց է, որն աշխարհի 65 երկրում ունի 100 մասնաճյուղ և 24000 անդամ: «Իմփաքթ Հաբ Երևանը» հիմնադրվել է 2016 թ․ սկզբին՝ արդեն իսկ որպես անդամներ ունենալով բազմաթիվ անձանց, թիմեր, սոցիալական ձեռնարկություններ և կազմակերպություններ, որոնք սկսեցին աշխատել Հաբում տարբեր ոլորտներում, սակայն մեկ նպատակով՝ Հայաստանը դարձնել ավելի լավ վայր։ Ունենալով համանման գաղափարներ 2019 թվականից սկսվեց «Արտիսիմո»-ի և «Իմփաքթ Հաբ»-ի համագործակցությունը։ «Իմփաքթ Հաբ»-ում հավատում էին, որ աշխարհի ամենամեծ մարտահրավերները երբեք չեն լուծվի միայնակ մեկ անձի կամ կազմակերպության կողմից: Պետք է միասին աշխատել։ Արտիսիմոյի հիմնադիր նախագահ Էկա Հորստկայի հետ դրվեց համատեղ աշխատանքի ուղու սկիզբը՝ հօգուտ մարդասիրության։ Արտիսսիմոն դարձավ Հաբի անդամ։ Հիմնադրումից ի վեր «Արտիսիմո»-ն կենտրոնացած է առանձնահատուկ երեխաների խնդիների լուծման վրա։ Նպատակը կյանքի կոչելու համար, ստանալով Հաբին անդամակցության հնարավորություն, «Արտիսիմո»-ն ավելի վստահ շարունակեց կյանքի կոչել իր մտահաղացումները` ունենալով կարևոր ներդրում հասարակության մեջ առանձնահատուկ երեխաների ինտեգրման համար։ Շուրջ չորս տարի է Հաբը «Արտիսիմո»-ի կողքին է, մշտապես աջակցում է ցանկացած նախաձեռնության կյանքի կոչման համար։ Հաբում ջերմ ավանդույթ է դարձել «Արագ ելույթների» շարքը, որին մասնակցում է Էկա Հորստկան՝ ներկայացնելով ընթացիկ նախագծերը, քննարկելով համագործակցության նոր հնարավորությունները, փոխանակելով գիտելիք ու հմտություններ։ Այն հիմքն է, որի շնորհիվ կյանքի է կոչվում մի շարք համագործակցություններ, որն էլ կայունացնում է ՀԿ գործունեությունը։ Այստեղ «Արտիսիմո»-ն կայացել ու կայանում է որպես կազմակերպություն։