Նախակրթարան

«Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնում գործում է նախակրթարան, որի նպատակը երեխայի ներդաշնակ զարգացումն է։

Խորոտիկ

«Խորոտիկ» երաժշտական խմբակը նախատեսված է 3-6 տարեկան երեխաների համար։ Ծրագրի նպատակն է զարգացնել երեխաների երաժշտական լսողությունը, ռիթմի զգացողությունը, երևակայություն, գեղագիտական ճաշակը:

Երեքնուկ

«Երեքնուկ» - երեքը մեկում՝ հատուկ մանկավարժություն, զգայական ինտեգրում, հոգեբանական աջակցություն 4-6 տարեկան երեխաերի համար։

Արևներ

«Արևներ» խմբակը օգնում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ձևավորված խմբի ներսում հաղթահարել շփման և հաղորդակցման դժվարությունները, ինչպես նաև զարգացնել իմացական ոլորտն ու ինքնասպասարկման հմտությունները։

Նորելուկ

«Նորելուկ» խմբակը նպաստում է 1-2 տարեկան երեխաների ֆիզիկական, իմացական և սոցիալական հմտությունների, հենաշարժողական ոլորտի` խոշոր և մանր մոտորիկայի, խոսքի, շրջապատի հետ հաղորդակցվելու և համագործակցելու հմտությունների զարգացմանը։