Ապրիլի 22-ին տեղի ունեցավ «Արտիսիմո» ՀԿ-ի կազմակերպած հերթական անվճար բժշկական հետազոտությունը՝ հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների համար։
 
Հետազոտությունն իրականացվեց Մարտունի և Եղեգնաձոր քաղաքների բժշկական կենտրոններում՝ տարածաշրջանների համանման խնդիրներ ունեցող երեխաների համար՝ Ուիգմոր Քլինիք ժամանակակից բժշկական կենտրոնի առաջատար մասնագետների՝ բժիշկ օրթոպեդների կողմից:
 
Շուրջ 60 երեխա հնարավորություն ունեցավ հետազոտվելու։ Կատարված հետազոտությունների հիման վրա կիրականացվի երեխաների հետագա բուժումը: Խորին շնորհակալություն ենք հայտնում Ուիգմոր Հիվանդանոց Երեխաների Համար -ի անձնակազմին, ովքեր շարունակում են սատար կանգնել մեր երեխաներին:
 
Բժշկական կենտրոնն ու «Արտիսիմո» ՀԿ-ն համագործակցում են շուրջ հինգ տարի, ինչի արդյունքում վերոնշյալ տարածաշրջաններում հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող ավելի քան 330 երեխաների համար իրականացվել են անվճար հետազոտություններ և բուժումներ։
 
Շնորհակալություն ենք հայտնում նաև Մարտունու Բժշկական Կենտրոն պաշտոնական էջին և Եղեգնաձորի Բժշկական Կենտրոնին՝ մշտապես մեր կողքին լինելու համար։