Արցախահայերի բռնի տեղահանումը մեզ բոլորիս միավորել և դարձրել է մեկ միասնական բռունցք․   «Արտիսիմո»-ն արդեն շաբաթներ շարունակ զբաղվում է մեր հայրենակիցների սոցիալական կարիքները հոգալով։

Մարտունու շրջանի Ծովինար գյուղում գտնվող մանկական ճամբարում ընդհանուր առմամբ ապաստան էին գտել 120 հոգի. որոշների կեցության հարցն արդեն լուծվել է։

Մեր թիմը պարբերաբար այցելություններ է իրականացնում, սոցիալական աջակցություն ցուցաբերում՝ սննդի, հագուստի և առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով թե’ ճամբարում գտնվող, թե’ արդեն կեցավայր ունեցող արցախցիներին։ Մանուկների աչքերում ուրախություն տեսնելը թերևս ամենակարևորն է այս օրերին, հուսանք՝ ստացվում է փոքր-ինչ ժպիտ պարգևել նրանց, թեթևացնել ծնողների հոգսն այս շրջանում։

Նման կարևոր նախաձեռնությունը կյանքի չէր կոչվի, եթե չլինեին մեր գործընկերներն ու դոնորները։ Շնորհակալ ենք յուրաքանչյուրին անգամ ամենափոքր ներդրման համար։ Միացե՛ք մեզ՝ յուրաքանչյուրիս ներդրումը կարևոր է սոցիալական բարդ վիճակում գտնվող մեր հայրենակիցների համար։