Արտյոմ Հակոբյանը ծնվել է 2017 թ-ի հուլիսի 27-ին, Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում։ Արտյոմը ընտանիքի առաջին բալիկն է։
 
Ինչպես նշում է մայրիկը՝ նա շատ ակտիվ,միևնույն ժամանակ շատ խելոք երեխա էր, եղել է ուշադրության կենտրոնում՝ հաճախ չափից ավելին։
 
Երկու տարեկանում երեխայի մոտ նկատվել է խոսքի թերացում, սակայն անհրաժեշտ վերահսկողությունն այս մասով չի իրականացվել, քանի որ Արտյոմի մոտ հայտնաբերվել էր քաղցկեղ։
Երեխան ու ընտանիքը շուրջ 2 տարի անցել են բուժման երկար և դժվար ճանապարհ։
 
«Այդ ընթացքում թե՛ Արտյոմը, թե՛ մենք ծանր հոգեբանական ապրումների մեջ ենք եղել, մեծ սթրես տարել, որը շատ մեծ ազդեցություն է ունեցել Արտյոմի խոսքի և զարգացման վրա։ Երեխայի մոտ բուժման օրերին նույնիսկ բացակայում էր խոսքը»,- ընդգծում է մայրիկը։
 
Փառք Աստծո, Արտյոմը 4 տարեկանում հաղթահարում է քաղցկեղը։ Ծնողները դիմում են «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոն, որտեղ ինտենսիվ աշխատանքի շնորհիվ՝ մեկ տարվա ընթացքում երեխայի մոտ բավական դրական դինամիկա է նկատվում։
 
«Մասնագետների խորը հոգեբանական աշխատանքն օգնեց թե՛ բալիկիս, և թե՛ ինձ՝ թոթափելու կուտակված սթրեսը։ Շնորհիվ այդ պրոֆեսիոնալ մոտեցման, սիրո և հոգատարության մեկ տարվա ընթացքում ունեցանք բավականին լավ խոսք և զարգացում։ Շնորհակալ ենք «Ոսկեփորիկ»-ի թիմին՝ իրենց աշխատանքի, մայրիկների համար «Հոգեխնամք» թերապիայի կազմակերպման համար․այն պետք է յուրաքանչյուրիս։
«Ոսկեփորիկ»-ը մենք ենք»,- ասում է մայրիկը։
 
Ուրախ ենք ականատես լինելու Արտյոմի հաջողություններին՝ դառնալով այդ ընթացքի մի մասնիկը։