«Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնում Գևորգ Շահումյանի անցած ուղին ներկայացրել է նրա մայրիկը։ Մայրիկի խոսքը հուզել ու միևնույն ժամանակ ոգևորել է մեզ՝ ավելին անելու ու նոր ձեռքբերումներ գրանցելու համար։ Մայրիկի խոսքը՝ ստորև․
 
«Ինչի մասին հիմա կգրեմ՝ արդեն հինգ տարվա պատմություն ունի։
Երբ հասկացա, որ տղաս զարգացման հետ կապված ինչ֊որ խնդիրներ ունի, սկսեցի մասնագետներ փնտրել։ Այդ փնտրտուքների վերջնակետը դարձավ մեր նոր ճանապարհի սկզբնակետը։ Տղայիս մոտ խոսքի զարգացման, ուշադրության կենտրոնացման, շփման և հաղորդակցման խնդիրներ կային։
 
Այդ ամենը շտկելու համար մեր քայլերը ուղղեցինք դեպի «Ոսկեփորիկ», որտեղ բոլորի համար ստեղծում են մի ջերմ միջավայր, ու դառնում հենարան՝ առաջ շարժվելու համար։
 
Մեր լուրջ քայլերը համընկել է «Ոսկեփորիկ»-ի առաջին քայլերի հետ։ Միասին մենք ունեցել ենք բարդ, դժվար, բայց և միաժամանակ շատ սիրուն ընթացք։ Այս թիմի բարեխիղճ մասնագետների աշխատանքի արդյունքում մենք գրանցել ենք բազմաթիվ հաջողություններ։
 
Որդիս արդեն 4֊րդ դասարանում է սովորում․ գրում է, կարդում։
Բայց այս ամենը «մեր հաջողության պատմության» միայն առաջին էջերն են։
Մեր պատմության էջերը դեռ նոր են թերթվելու..»։
 
Ուրախ ենք մասնակիցը լինելու Գևորգի ամեն ձեռքբերմանը՝ դառնալով նրա «հաջողության պատմության» կերտման մի մասնիկը։ Վստահ ենք՝ պատմության էջերը միասին ենք թերթելու։