«Արտիսիմո» ՀԿ-ն ռեԱրմենիա հարթակում իրականացրել է «Ձիաբուժություն երեխաների համար» դրամահավաքի նախագիծը։ Շնորհիվ բազմաթիվ բարերարների, աջակիցների, հովանավորների նվիրատվության՝ հավաքվել է 2,107,887 ՀՀ դրամ գումար, ինչի շնորհիվ օժանդակ վերականգնողական թերապիայի հնարավորություն է ընձեռնվել 90 երեխայի, որից 60-ը առանձնահատուկ երեխաներն են, 30-ը՝ բնականոն զարգացում ունեցող երեխաները, մինչ այդ ՀԿ-ն հնարավորություն ուներ սպասարկելու ընդամենը հաշմանդամություն ունեցող 24 երեխայի։
 
Շնորհակալ ենք reArmenia-ին դրամահավաքի անցկացման հարթակ տրամադրելու, աջակցելու համար, դրամահավաքի բոլոր աջակիցներին․ յուրաքանչյուրիս ներդրումը նպաստել է կարևոր ծրագրի իրագործմանը։
Վստահ եղեք՝ այս ծրագիրը ևս մեկ կարևոր քայլ էր երեխաների հասարակության մեջ ինտեգրման ճանապարհին։
 
Կից՝ հղումը https://bit.ly/44f1iLK