Հուլիսի 24-ին Եղեգնաձորի «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնում «Արվեստը դռներ է բացում» ինտեգրման ծրագրի «Հոգեխնամք» թերապիայի շրջանակում իրականացվեց հոգեբանական մեթոդներից մեկը՝ նեյրոգրաֆիկան:
Նեյրոգրաֆիկան անգիտակցականի լեզուն է, երիտասարդ, հզոր և բավականին տարածված մեթոդ հոգեբանության մեջ։ Այն արտթերապիայի միջոցով թույլ է տալիս արտահայտել մարդկանց հուզական վիճակը, ձևավորել նոր, ցանկալի իրականություն, զարգացնում է ստեղծագործական մտածողութունը:
Հանդիպման ընթացքում «Արտիսիմո» ՀԿ ի հիմնադիր, հոգեբան Էկա Հորստկան օգնեց կենտրոնի սաների մայրիկներին ծանոթանալ նեյրոգրաֆիկայի հետ և կիրառել մեթոդը գործնականում։