Հոկտեմբերի 30-ին «Իմփաքթ Հաբ Սյունիք»-ում «Արտիսիմո» ՀԿ-ի հիմնադիր, հոգեբան Էկա Հորստկան համայնքի անդամների համար բացահայտեց նեյրոգրաֆիկան, նրա «լեզուն», ծանոթացրեց վերջինիս մեթոդներին․ այս հանդիպումների շարքն արդեն շարունակական բնույթ է կրում։ Այս մարտահրավերային ժամանակաշրջանում թերապիան հնարավորություն ընձեռեց մարդկանց ճանաչելու իրենց ներաշխարհը, արտահայտվելու ու թոթափելու հույզերը, պատկերացնելու իրենց ցանկալի իրականությունը, ուստի այն ավելի քան սպասված էր։
Սա հրաշալի միջոց էր մարդկանց նոր ու դրական հույզեր փոխանցելու համար։
Շնորհակալ ենք Impact «Իմփաքթ Հաբ Սյունիք»-ին նման նախաձեռնության ու թերապիան անցկացնելու հնարավորություն ընձեռելու համար։
 
Նեյրոգրաֆիկան անգիտակցականի լեզուն է, երիտասարդ, հզոր և բավականին տարածված մեթոդ հոգեբանության, արտթերապիայի մեջ: Այն թույլ է տալիս արտահայտել մարդկանց հուզական վիճակը, ձևավորել նոր, ցանկալի իրականություն, զարգացնում է ստեղծագործական մտածողութունը:

.