Կարևորելով թիմբիլդինգը՝ «Արտիսիմո» ՀԿ-ն Եղեգնաձորի և Մարտունիի կենտրոններում տարեմուտի աշխատանքային ընթացքը մեկնարկեց հենց թիմային աշխատանքով։
 
Նեյրոգրաֆիկան և թիմային երկխոսությունը երկու կենտրոններում էլ հիմք հանդիսացան արդյունավետ ու միասնական աշխատանքի մեկնարկի համար, որը կնպաստի այս տարվա ընթացքում ավելի շատ երեխաների օգնության ձեռք մեկնել՝ նպաստելով նրանց երազանքների իրականացմանը և կյանքի որակի բարելավմանը։