Հունիսի 12-ին Իմփաքթ Հաբ Սյունիք-ում համայնքային միջոցառման շրջանակներում «Արտիսիմո»-ի հիմնադիր, հոգեբան Էկա Հորստկան ներկաներին ծանոթացրեց հոգեբանական մեթոդներից մեկի՝ Նեյրոգրաֆիկայի հետ։
 
Նեյրոգրաֆիկան անգիտակցականի լեզուն է, երիտասարդ, հզոր և բավականին տարածված մեթոդ հոգեբանության մեջ: Այն Արտթերապիայի միջոցով թույլ է տալիս արտահայտել մարդկանց հուզական վիճակը, ձևավորել նոր, ցանկալի իրականություն, զարգացնում է ստեղծագործական մտածողութունը:
 
Հանդիպման ընթացքում Էկա Հորստկան օգնեց ծանոթանալ Նեյրոգրաֆիկայի հետ և կիրառել մեթոդը գործնականում։