Հրաշալի լուրով ենք եկել․ ռեժիսոր Ելենա Արշակյանի «Նունիկ» ֆիլմի ցուցադրությունից գոյացած շահույթով վերանորոգվել և այս պահին մասնակի կահավորվել է Մարտունի տարածաշրջանում կրթության, թե՛ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, թե՛ տիպիկ երեխաների համար նախատեսված զգայական ինտեգրման սենյակը։
 
Սենյակի շահագործման մեկնարկը տրվել է մեր ներառկան նախակրթարանի երեխաների կողմից, որում սովորում են, թե՛ տիպիկ, թե՛ առանձնահատուկ երեխաներ։ Սենյակը տրամադրվել է Մարտունու համայնքապետարանի կողմից անհատույց։
 
Հետևե՛ք մեզ, բարի լուրերի շարքը շարունակական է լինելու, սենյակը շուտով ամբողջությամբ պատրաստ կլինի՝ համալրված երեխաների համար համապատասխան գույքով։
 
Շնորհակալ ենք Ելենա Արշակյանին, Մարտունու համայնքապետարանին, մեր աջակիցներին ու հովանավորներին ծրագիրն իրականություն դարձնելու, աուտիզմ ունեցող երեխաների վերականգնողական բուժմանը և հասարակության մեջ ինտեգրմանը աջակցելու համար։