Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ «Նունիկի սենյակ»-ի բացման հանդիսավոր արարողությունը։
 
Շահագործման հանձնված սենյակը ծառայելու է Մարտունիում բնակվող թե՛ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, թե՛ բնականոն զարգացում ունեցող երեխաների զգայական ինտեգրմանը նպաստող ողջ գործողություններին։
 
Սենյակը տրամադրվել է Մարտունու համայնքապետարանի կողմից, անհատույց, վերանորոգվել և մասնակի կահավորվել է ռեժիսոր Ելենա Արշակյանի «Նունիկ» ֆիլմի ցուցադրությունից գոյացած շահույթով, իսկ բազմաֆունկցիոնալ զարգացնող խաղերն ու գույքը ձեռք են բերվել Գևորգ Օհանյան և Ջուլիետա Թաշչյան ամուսինների կողմից։
 
Շնորհակալ ենք մեր աջակիցներին ու հովանավորներին ծրագիրն իրականություն դարձնելու, աուտիզմ ու բնականոն զարգացում ունեցող երեխաների վերականգնողական բուժմանը և հասարակության մեջ ինտեգրմանը աջակցելու համար։