Փետրվարի 28-ին «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնում տեղի ունեցավ «Շիչիդայի մեթոդը» սեմինարը, որը վարում էր հատուկ մանկավարժ, հոգեբան, «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի զգայական թերապիստ՝ Աննի Մալխասյանը:
Սեմինարի շրջանակում ներկաները հնարավորություն ունեցան բացահայտելու «Շիչիդայի մեթոդի» կարևոր գաղափարներն ու դրանց կիրառության արդյունավետրությունն իրենց կյանքում։
Մեթոդի հիմնական գաղափարներն են՝
 
✅Բոլոր երեխաները ի ծնե հանճարներ են
✅Չափազանց կարևոր է երեխայի և ծնողի ամուր կապը
✅Գլխուղեղի աջ կիսագնդի զարգացումը երեխաների առջև լայն հնարավորություններ է բացում
✅Ուսուցման գործընթացում չափազանց կարևոր է բոլոր զգայարանների մասնակցությունը
✅Կրկնությունը ուսուցման կարևոր բաղկացուցիչ մասերից է։