Սոնա Մուշեղյանի մոտ ծնողները երկու տարեկանում նկատել են համագործակցության և խոսքի խնդիր։ Նշված շրջանից երեխան սկսել է հաճախել «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի Մարտունու մասնաճյուղ, ընդգրկվել՝ զգայական ինտեգրման խմբում։
 
Ինչպես նշում է մայրիկը՝ անցել են դժվար ճանապարհ, քանի որ սկզբում իրեն ևս ժամանակ էր հարկավոր հասկանալու կատարվող աշխատանքը։
 
Սոնան հաջողեց կարճ ժամանակահատվածում՝ ի շնորհիվ կենտրոնի մասնագետների։ Կատարված աշխատանքի արդյունքում երեխան ունի իմաստավորված խոսք, սկսել է շփվել երեխաների հետ, շատ լավ կատարել հրահանգը։
 
Այժմ նա հաճախում է նաև «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի նախակրթարան։