Էլեն Սարգսյանը ծնվել է 2013 թ.-ի սեպտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում։ Մայրիկը, մինչև երեխայի 2 տարեկան լրանալը, զգացել է, որ երեխայի զարգացումը չի համապատասխանում իր հասակակիցներին։ Բժշկի չեն դիմել, արդեն 2,5 տարեկանում հետազոտվել են Երևանում, որտեղից ուղղորդել են` դիմել զարգացման կենտրոն։
 
Երկար փնտրելուց հետո տեղեկացել են, որ Մարտունի քաղաքում գործում է «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնը։ 2020թ. ապրիլի 10-ից Էլենը սկսել է հաճախել կենտրոն։ Երեխան ուներ միջավայրին ինտեգրվելու դժվարություններ, բացակայում էր կոնտակտը, հիշողությունը, կենտրոնացումը, տարիքին համապատասխան խաղային գործունեությունն ու խոսքը։
 
«Արդեն 3 տարի է հաճախում ենք «Ոսկեփորիկ»։ Շնորհիվ լավ աշխատանքի` մենք այսօր ունենք իմաստավորված խոսք, կոնտակտ, ճանաչողականություն, հաշվում ենք թվերը, նաև սովորում ենք տառերը։ Շնորհակալություն «Ոսկեփորիկ»-ի ողջ անձնակազմին` ի դեմս հատուկ մանկավարժ և զգայական ինտեգրման մասնագետ Աննի Մալխասյանի»,- նշում է մայրիկը
Ուրախ ենք ականատես լինելու Էլենի գրանցած հաջողություններին՝ դառնալով այդ ընթացքի մի մասնիկը։ Վստահ ենք՝ դեռ նորանոր ձեռքբերումներ ենք ունենալու։