Կայացավ հերթական «Հոգեխնամք» խմբային թերապիան. առանցքում էր «էմպատիա» հասկացության բացատրությունը
Մարտի 28-ին Եղեգնաձորի «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնում կայացավ «Հոգեխնամք» խմբային թերապիայի հերթական հանդիպումը, որն անցկացրեց կենտրոնի հիմնադիր, հոգեբան Էկա Հորստկան։
 
«#Հոգեխնամք» խմբային թերապիա, հասկացությունը ներառում է մեծ թվով տարբեր միջամտություններ, որոնք կարող են կենտրոնանալ հատուկ խնդիրների կառավարման, վարքային և ճանաչողական հմտությունների ձեռքբերման կամ բուն խմբի փորձի սոցիալական օգուտների վրա:
 
Հանդիպումների նպատակն է հոգեբանական աջակցությունը մայրիկներին, սթրեսի թոթափումը, մայրիկների անձնական աճն ու կուռ համայնքի ձևավորումը:
 
Հերթական հանդիպումը նվիրված էր «էմպատիա» հասկացության ընկալմանը։ Էմպատիան անձի՝ ուրիշի հոգեվիճակը, նրա զգացմունքներն ու մտածելակերպը հասկանալու, նրան ապրումակցելու, կարեկցանքի ընդունակությունն է, որը, չափազանց կարևոր դեր ունի մարդկային փոխհարաբերություններում:
 
Խմբային թերապիայի ընթացքում իրականացվեց «էմպատիա» խաղ-վարժությունը, որը հնարավորություն տվեց կենտրոնի շահառու երեխաների մայրիկներին հասկանալու դիմացինի արտահայտած հույզը և կարողանալու վերարտադրել այն:
 
«Արտիսիմո» ՀԿ-ն փոքր ներդրում է ստացել VIA Fund-ից՝ Հայաստանում սոցիալական ձեռնարկությունների առաջին ներդրումային ֆոնդից։ Ներդրման շնորհիվ Արտիսիմոն իրականացնում է «Հոգեխնամք» խմբային թրենինգների և թերապիաների շարքը։
 
VIA Ֆոնդը գործարկվել է Impact Hub Yerevan-ի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիայի կողմից Իմփաթք Հաբ Երևանի հետ համատեղ։