Հովհաննես Մինասյանը ծնվել է 2014 թ․-ի մարտի 1-ին Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում։ Մինչև 2 տարեկանը երեխայի զարգացումը անհանգստություն չի առաջացրել ծնողի մոտ: Այնուհետև, նկատելով, որ երեխայի խոսքը չի համապատասխանում իր տարեկիցների խոսքին, Հովհաննեսին հետազոտել են Երևանում:
 
Երկար փնտրելուց հետո տեղեկացել են, որ Մարտունի քաղաքում գործում է «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնը և արդեն 2020 թ.-ի մայիսի 10-ից երեխան սկսել է հաճախել կենտրոն:
Տղայի մայրիկը պատմում է, որ Հովհաննեսը շատ ակտիվ և ճկուն երեխա էր, սակայն ուներ միջավայրին ինտեգրվելու դժվարություններ, բացակայում էր կոնտակտը, իրերը մատնացույց անելու կարողությունը, տարիքին համապատասխան խաղային գործունեությունն ու խոսքը։
 
Մայրիկը նշում է. մեջբերում ենք.
«Արդեն 4 տարի է հաճախում ենք «Ոսկեփորիկ»։ Շնորհիվ լավ աշխատանքի՝ մենք այսօր ունենք իմաստավորված խոսք, կոնտակտ, ճանաչողություն, մատնացույց, թվերի իմացություն: Հաճախելով «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոն՝ փոխվել է մեր բոլորի կյանքը:
 
Շնորհակալություն «Ոսկեփորիկ»-ի ողջ անձնակազմին՝ ի դեմս հատուկ մանկավարժ և զգայական ինտեգրման մասնագետ Աննի Մալխասյանի»։
 
Ուրախ ենք ականատես լինելու Հովհաննեսի հաջողություններին՝ դառնալով այդ ընթացքի մի մասնիկը։ Վստահ ենք՝ դեռ նորանոր ձեռքբերումներ ենք ունենալու։